
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում` Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 73-ամյա մի տղամարդու, պատճառել վնասվածքներ և թողնելով դեպքի վայրը` հեռացել:Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու, ապա բախվել ծառին: Եվ վարորդը, և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: