«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դեկտեմբերի 27-ին երեկոյան Երեւանում գտնվող ռեստորաններից մեկում տեղի կունենա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամանորյա բանկետը:
ՔՊ վարչության անդամներին, պատգամավորներին, կառավարության անդամներին արդեն ասվել է, որ պետք է մեկ մարդու նման ներկա գտնվեն, քանի որ խնջույքին ներկա է լինլու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն էլ այս տարի առանձին-առանձին ամանորյա խնջույքներ են անելու՝ իրենց անմիջական ղեկավարների գլխավորությամբ:
Որոշ պետական կառույցներ վերականգնել են նաև ամանորյա ամփոփիչ բանկետները նաև լրագրողների համար: Կարճ ասած, իշխանությունները մինչեւ տարեվերջ քեֆերի մեջ են լինելու. ասես ոչինչ չի եղել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում