
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ սպիտակ ավտոմեքենայով անհայտ անձը Կոմիտասի պողոտայում անկանոն կրակում է։
Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել չորս տղամարդու։
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան կայանելու համար ծագած վիճաբանության ժամանակ տղամարդիկ հարվածներ են հասցրել իրար, ինչից հետո 31-ամյա տղամարդը իր ավտոմեքենայից վերցրել է «Վալտեր» տիպի գազային ատրճանակն ու կրակել օդ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։