Նոր փոխքաղաքապետը հայտնի է. կադրային փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այսօր այս մասին նա նշեց իր երդման արարողությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Նա նշել է նաեւ, թե առհասարակ այդպիսի քննարկումներ չեն ունեցել:

«Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը: Նաեւ կապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»,- նշեց նա:

Հավելենք, որ կադրային փոփոխություններ ամեն դեպքում կլինեն: Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը:




Լրահոս