2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գեւորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Գրիգորի Մնացականյանին: Առաջադրված մեղադրանքում Ռ.Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ռ.Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կալանավորվել է ժամկետային զինծառայող
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ