Բժիշկները նշել են Omicron շտամի ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս պատվաստվածների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կորոնավիրուսի Omicron շտամն ունի սպեցիֆիկ ախտանիշներ, որոնք կարող են դրսևորվել միայն պատվաստվածների մոտ»: Այս մասին հայտարարել է համաճարակաբան, Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը, փոխանցում է РБК-ն։

COVID-19-ը բնութագրվում է բարձր ջերմությամբ, երկարատև հազով, համի ու հոտի փոփոխությամբ կամ կորստով, ասել է նա։ Բայց Omicron շտամը տարբերվում է մի շարք այլ դրսևորումներով։

«Պատվաստված հիվանդների մոտ, ովքեր վարակվել են Omicron-ով, նկատվել են սրտխառնոց և ախորժակի կորուստ: Նրանց ջերմությունը բարձր չի եղել, հիվանդները բողոքել են նաև գլխացավից և կոկորդի ցավից։ Բացի դրանից, ոմանք ունեցել են փսխումներ», – ասել է պրոֆեսորը:




Լրահոս