Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 481 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 535 650 վերջին մեկ օրում` 5650 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4447 պացիենտ: Մեկ օրում նվազել է 181-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 330 593 անձ` վերջին մեկ օրում 282 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 7943 է:

ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1498 է:




Լրահոս