Փորձեցին Ռուսաստանին զոհ դարձնել, բայց ոչ մեկին չհաջողվեց.Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Москва. Кремль. Путин»ծրագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է , որ Ռուսաստանը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել:

«Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որևէ մեկի վրա: Հիշեք պատմությունը: Նրանք ուզում էին մեզ զոհ դարձնել, բայց, փառք Աստծո, ոչ մեկին չհաջողվեց»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին ,թե արդյոք կհարձակվի Ռուսաստանը Ուկրաինայի վրա:

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի այն մեկնաբանությանը, որ եթե Ուկրաինան սկսի Դոնբասում«քաղաքացիական հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծել» , ապա նախագահ Վլադիմիր Պուտինը «կբարձրացնի Ուկրաինայի պետականության հարցը», Պեսկովը պատասխանել է. «Այո, սա այն է , ինչ նախագահՊուտինը բազմիցս ասել է: Եվ դա այն է, ինչ շատ լավ գիտեն Կիևում, շատ լավ գիտեն Վաշինգտոնում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ցանկանում կարգի հրավիրել Կիևին »:




Լրահոս