Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծելու մեջ մեղադրվող կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել. դատախազությունը համաձայն չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2019 թվականին Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծվել էին՝ մոմ հիշեցնող նյութ լցնելու եղանակով։ Այդ արարքի համար մեղադրյալի աթոռին էր Գրետա Մնացականյանը, որը պատմել էր, թե վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2 տարի անց դատարանը որոշում էր կայացրել քրեական գործով նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:

2.Պարզաբանման համար փորձագետին առաջադրել են հետևյալ հարցերը,թե Գրետա Մուշեղի Մնացականյանը հոգեկան որևէ հիվանդությամբ տառապել է, թե` ոչ, եթե այո, ապա ինչ հիվանդությամբ եւ այլ հարցեր:Արդյունքում, հանձնաժողովի կողմից տրամադրված նյութերի եւ առկա տեղեկությունների՝ իրեն մեղսագրվող արարքները Գրետա Մնացականյանը կատարել է զառանցական մոտիվներով, գտնվելով հոգեկան գործունեության հիվանդագին խանգարմամբ պայմանավորված՝ ախտաբանական ապրումների ացդեցության տակ։ Ուստի, Գրետա Մնացականյանր հետազոտվող իրավիճակում զրկված է եղել իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակություններից։ Հետևաբար, մեղսագրվող արարքի նկատմամբ հարկ է նրան ճանաչել անմեղսունակ։

Այս ամենից հետո դատարանը հրապարակել է վճիռ Գրետա Մնացականյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ի դեմ դատախազությունը բողոքարկել է դատարանի այս վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել որոշումը եւ նոր քննություն իրականացնել:

Ք․ Մ․




Լրահոս