ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանապահ պայմանագրայինների աշխատավարձի կեսն են փոխանցել. նրանք հիասթափված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայմանագրային հիմունքներով ծառայող, Ադրբեջանի հետ սահմանը պահող Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ-զինծառայողները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ մի քանի օր առաջ փոխանցել են դեկտեմբեր ամսվա իրենց աշխատավարձի գումարները։ Սակայն նախատեսված 190 հազար դրամի փոխարեն նրանց փոխանցել են 100 հազար դրամ, ասելով, որ մնացածը կփոխանցեն 2022թ․ հունվարի 7-ին։

Պայմանագրային զինծառայողները չգիտեն, թե եղած գումարով իրենց ընտանիքներն ինչպե՞ս են ամանորը դիմավորելու, բանկերից վարկ են վերցնելո՞ւ, թե՞ ծանոթներից պարտք են անելու։ Զորամասի ֆինանսիստը պայմանագրայիններին հայտնել է՝ աշխատավարձը թերի փոխանցելու պատճառը՝ պետական բյուջեում փող չկա։ Նոյեմբերյանցի սահմանապահ պայմանագրայիններն այդ կապակցությամբ հարցրել են նաեւ Ճամբարակի սահմանը պահող պայմանագրայիններին, ովքեր  եւս հայտնել են, որ իրենց աշխատավարձի գումարն էլ է թերի փոխանցվել։

Պայմանագրային շատ զինծառայողներ հիասթափված են նման վերաբերմունքից, որոշել են դուրս գալ պայմանագրային զինծառայությունից։ Պայմանագրային զինծառայողներից մեկն էլ հայտնեց, որ 9 ամիս է՝  վճարման կարգն փոխվել է, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը երկու մասով են վճարում, մի մասը մինչև ամսվա վերջ են փոխանցում, մյուսն էլ՝ մինչև մյուս ամսվա 10-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս