Ինչպես հայտնի է 2021 թվականի օգոստոսի 24-ին եւ 25-ին Ազգային ժողովի հայտնի միջադեպի ժամանակ հարվածի հետևանքով վնասվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Պարզվել էր,
որ Նազարյանի աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, սակայն ՀՔԾ-ն այս միջադեպով քրեական գործ չհարուցեց:
Իսկ ով է Հակոբ Ասլանյանը
Բանն այն է, որ նա առաջին անգամը չէ, որ հայտնվում է միջադեպի կիզակետում: 2021 թվականի փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր ՝ փողոցում հայհոյանքներ են հնչեցրել։ Սակայն Ասլանյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդը ոստիկաններին ցուցմունք էր տվել եւ հերքել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել է: Ինչեւէ մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Հովհաննիսյանը, որին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Հակոբ Հովհաննիսյանին, որ նա 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 19 շենք հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով փողոցով անցնող անցորդների նկատմամբ, անտեսելով բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին: Այդ ընթացքում այդտեղ գտնվող նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիտողություն է արել Հակոբ Հովհաննիսյանին և փորձել կարգի հրավիրել վերջինիս, սակայն Հակոբ Հովհաննիսյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Հակոբ Ասլանյանի աջ այտին, պատճառել ֆիզիկական ցավ և շուրջ 2-3 րոպե տևողությամբ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ որպիսի դիտավորյալ խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցրել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:
Ք.Մ