ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ այժմ քանի քաղաքացի է տուգանվել դիմակ չկրելու համար, և որքան գումար է վճարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ընթացքում դիմակ չկրելու համար կայացվել է 187 հազար 873 տույժ: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից՝ մեր հարցմանն ի պատասխան: Ոստիկանությունից նաեւ հայտնում են, որ որոշում է կայացվել գանձել 42 մլն 608 հազար դրամ: Միեւնույն ժամանակ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 4 վարչական տույժ նշանակելու որոշում եւ գանձվել է 40 հազար դրամ:

Միաժամանակ ոստիկանությունից հայտնում են, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը կազմվել է 25 հազար 646 արձանագրություն, սակայն վարչական տույժ նշանակելու որոշումներ չեն կայացվել: Հավելենք, որ դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն. Հ.




Լրահոս