
Դեկտեմբերի 27-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Բենդեր Աբաս քաղաքից, որտեղ բնակվում է շուրջ 352 հազար մարդ, 59 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: