ԱԺ-ում պատգամավորներին ֆուրշետի են կանչել, հետո ռեստորան՝ քեֆի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ-ում Ժամը 4-ին  պատգամավորներին ֆուրշետի են կանչել, դրանից հետո ՔՊ պատգամավորները գնալու են ռեստորան՝ Նիկոլ Փաշինյանի հետ քեֆի:

ՔՊ վարչության անդամներին, պատգամավորներին, կառավարության անդամներին արդեն ասվել է, որ պետք է մեկ մարդու նման ներկա գտնվեն, քանի որ խնջույքին ներկա է լինլու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն էլ այս տարի առանձին-առանձին ամանորյա խնջույքներ են անելու՝ իրենց անմիջական ղեկավարների գլխավորությամբ:

Որոշ պետական կառույցներ վերականգնել են նաև ամանորյա ամփոփիչ բանկետները նաև լրագրողների համար: Կարճ ասած, իշխանությունները մինչեւ տարեվերջ քեֆերի մեջ են լինելու. ասես ոչինչ չի եղել:




Լրահոս