Իշխանավորները մանկուց են երազել բռնություն գործադրողներ դառնալ. Քրիստինե Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

– Ի՞նչ գնահատական կտաք 2021-ին տեղի ունեցած քաղաքական գործընթացներին։ Քաղաքական դաշտն, ի վերջո, ի՞նչ հարցեր լուծեց կամ, գուցե, խնդիրներ առաջացրեց։

– Երբ երկիրը գտնվում է այսպիսի վիճակում ինչ-որ բանի, առավել ևս քաղաքական դաշտին բավարար գնահատական տալը սխալ է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ չկա մեկ միասնական քաղաքական դաշտ։ Կա իշխանություն և նրա հետ սինխորոն գործող ուժեր, որոնց, կարող ենք արձանագրել, հաջողվում է առաջ տանել հակահայկական օրակարգը։ Կան այդ օրակարգին դեմ հանդես եկող ուժեր, որոնց աշխատանքն առայժմ սահմանափակվում է՝ տեղի ունեցողը մարդկանց բացատրելով։

– Ազգային ժողովն անցնող տարվա ընթացքում մի քանի անգամ ռինգի վերածվեց։ Պատգամավորները սակայն դասեր չեն քաղում ու շարունակում են անգամ օգնականների հետ փողոցային «ռազբորկաներ» անել։

– Անցած տարվա նման աղմկահարույց գրեթե բոլոր միջադեպերը տեղի են ունեցել իշխանության նախաձեռնությամբ, կազմակերպվել և իրականացվել են իշխանության կողմից։ Ես կարծում եմ, որ այդ բոլոր դրվագները խոսում են իշխանության իրականություն կտրվելու, իրենց ամենազոր զգալու մասին։ Իրեն պարզապես ցույց են տալիս, որ ոչ թե դեմ են բռնությանը, այլ մանկուց երազել են բռնություն գործադրողներ դառնալ։

– Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ընդդիմություն աշխատանքը։ Չկա իշխանություն-ընդդիմություն համատեղ աշխատանք։

– Կա իշխանություն, որը առաջ է տանում կոնկրետ օրակարգ։ Կա ընդդիմություն, որ փորձում է ձևավորել այդ օրակարգի դեմ դիմադրություն և այդ օրակարգի շուրջ կոնսոլիդացնել մարդկանց։ Սա է պատկերը։

Ս.Վ.




Լրահոս