Բախումներ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 10 գովազդային սյան մոտ ԳԱԶ-3102 մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, Մոլդովական փողոցի թիվ 36 շենքի մոտ ԲՄՎ մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին, շրջվել:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Հոկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին, Մյասնիկյան պողոտայում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի վարորդը թողնելով դեպքի վայրը` մեքենայով հեռացել է, իսկ ՎԱԶ-2107-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Բոլոր դեպքերի համար կատարվում է քննություն:




Լրահոս