
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 27-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 478.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.51 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.11 դրամ (նվազել է 0․96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 641.35 դրամ (աճել է 0.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.51 դրամ (մնացել է անփոփոխ)։