Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Առուշ Առուշանյանի գործով վճիռը կհրապարակվի վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր շարունակվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների քրեական գործով քննությունը։ Պաշտպանական կողմն այսօր կրկին առաջարկեց փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանքը՝ այն 30 մլն ՀՀ դրամ գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնելով։

Միջորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Լուսինե Ավետյանի ցուցմունքից հետո գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն էապես նվազել է, հետևաբար, Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է փոխվի։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակի վաղը ժամը 11։00-ին։

 




Լրահոս