Երևանի «Փյունիկից» հեռացել են ակումբի երեք ֆուտբոլիստներ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը դարպասապահ Սևակ Ասլանյանի, պաշտպան Սուրեն Հարությունյանի և հարձակվող Լազար Յովանովիչի հետ։
«Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը մեր թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:
Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իրա նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։