«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները: Նրա մոտ այժմ ելումուտ ունեն միայն պաշտպանները, անգամ ԱԺ պատգամավորները չեն կարող այցելել:
Դեկտեմբերի 21-ին նրան էին այցելել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը, ավելի վաղ` Արթուր Վանեցյանը: Թե ինչ հիմքով են արգելվել տեսակցությունները, նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ հիմք չկա, հավանաբար՝ կատարում են Փաշինյանի հրահանգը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում