ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ան բանի համար, որոնք դրսևորվել են նրանում, որ նա ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 282-Ա հրամանով զբաղեցնելով նույն նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնի անձնագրի համաձայն՝ ունենալով տեսչության աշխատակիցներին ցուցում տալու լիազորություն և իր համակարգմանը հանձնված համապատասխան բնագավառի գործունեությունը կազմակերպելու, բնապահպանական ստուգումներ իրականացնելու, ստուգման արդյունքներով բնապահպանական խախտման հայտնաբերման դեպքում օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու պարտականություններ, պատասխանատու լինելով տեսչության առջև դրված խնդիրները և հանձնարարականները պատշաճ կատարելու համար, խմբով՝ նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Գեորգի Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տեսչության նույն բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի օժանդակությամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ կաշառք, Գեորգի Պողոսյանի հետ ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, բացի այդ, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող նույն անտառտնտեսությունում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտում մտցրել է կեղծ տեղեկություններ և հանձնել՝ կատարելով պաշտոնեական կեղծիք:
Բացի այդ, Վարդան Ասատրյանը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության մյուս աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնեսություն» մասնաճյուղերում ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք:
Ք.Մ.