Հայկ Մարությանի և մի քանի ավագանու անդամների լիազորությունները դադարեցվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Նիստի ժամանակ դադարեցվեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունը:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Մարությանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- իր խոսքում նշեց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Դադարեցվեցին նաև ավագանու մյուս անդամների՝ Գայանե Վարդանյանի, Գրիգոր Երիցյանի, Վահե Գևորգյանի լիազորությունները:




Լրահոս