Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, ընթացիկ տվյալներով՝ երկրում լաբորատոր հաստատված է Omicron-ի 63 դեպք։ Փոխանցում է 1tv.ge-ն։
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է. Նա նաև նշել է, որ 2-3 շաբաթից Omicron-ը կարող է գերիշխող դառնալ Delta շտամի նկատմամբ։
«Այսօր երկրում լաբորատոր հաստատվել է Omicron-ի 63 դեպք։ Մենք կանխատեսում ենք, որ 2-3 շաբաթվա ընթացքու մOmicron-ը մեր երկրում կարող է գերիշխող դառնալ Delta-ի նկատմամբ։ 63 դեպքերից մեծ մասը ներմուծված է, գրեթե բոլորը ենթարկվել են կոնտակտային և խորը համավարակաբանական հետազոտության։ Հիվանդության ծանր ընթացք չկա։ Վարակվածների մեծ մասը պատվաստված է»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։