
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Տեղեկացնում նախագահի լրատվական ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արման Հակոբյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է հրամանագրում։