Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրում կատարելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում դեկտեմբերի 28-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 9 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրում կատարելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում վերահսկողությունն առաջիկա օրերին կշարունակվի։




Լրահոս