Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը ետ են մղել Իսրայելի հարվածը Լաթաքիա առևտրային նավահանգստի ուղղությամբ։ Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ դեկտեմբերի 28-ին։
Իսրայելի կողմից հարված է հասցվել նավահանգստի բեռնարկղերի տարածքին՝ պատճառելով զգալի գույքային վնաս, նաև հրդեհ է բռնկվել, հաղորդում է SANA-ն։
Դեկտեմբերի 22-ին Իսրայելի Սիրիային ուղղված ագրեսիան քողարկելու համար քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը որակվեց որպես միջազգային կանոնների խախտում: Այս մասին ասվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ՝ Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 17-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։ Կողմերը մասնավորապես կոչ են արել Իսրայելին դադարեցնել Սիրիայում շարունակվող ռազմական հարձակումները։