
Կահիրեի միջազգային բժշկական կենտրոնը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վրա ծախսել է գրեթե 400 հազար դոլար: Այսպես՝ միայն նախկին նախագահի պաշտպանության համար օրական ծախսվում է 4200 դոլար:Բացի այդ, Մուբարաքի բուժումը եւ բոլոր հարմարություններով հիվանդասենյակը արժեցել է 63 հազար դոլար, այսինքն՝ օրական միջինը 850 դոլար: Նախկին նախագահի հիվանդասենյակ թույլատրված է մտնել միայն նրա կնոջը` Սյուզան Սաբիթին, որդիների կանանց եւ անձնական բժշկին: