
Սևանա լճում իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում երեկ Սևանա լճից դուրս է բերվել 54 ապօրինի ձկնորսական ցանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
Լճից դուրս բերված ցանցերն առգրավվել են։ Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։