
Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Հրաչյա Քոչարի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք Արարատի մարզի բնակիչներ են. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Բաժնում պարզվեց, որ Նոյակետ գյուղի 33-ամյա բնակիչը գողացել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նոր Խարբերդի 50-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։
Իսկ Խաչփար գյուղի 59-ամյա բնակչի մոտ ծալովի դանակ կար: «Լեքսուսի» հայելիները հայտնաբերվել են: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 33-ամյա տղամարդը էլի է հայելիներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։