Ինչ է պատմել իրավապահներին Գյումրիի նախկին քաղաքապետի փեսայի մորը սպանած անձը. պայուսակն ու հեռախոսը այրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի մոր սպանության դեպքով: Մասնավորապես Անահիտ Եսայանին սպանած տղամարդը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ է, որը իրավապահներին խոստովանել է, որ ինքն է կատարել, քանի որ տարիներ առաջ Անահիտ Եսայանի հետ գումարի պարտք ու պահանջի հարց է ունեցել:

Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ սպանության կասկածանքով ձերբակալված տղամարդը ամիսներ առաջ իրավապահների կողմից բռնվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոցի իրացման քրեական գործի շրջանակներում: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին եւ գործը ուղարկվել էր դատարան:

Ավելին, սպանության դեպքով եւս այլ ուշագրավ մանրամասներ մեզ հայտնի դարձան: Ենթադրյալ մարդասպանը կնոջ գողացված պայուսակը եւ հեռախոսը այրել է , ասել է թե՝ հանցագործության հետքերը վերացրել է, դանակը նետել է Երևան-Գյումրի ճանապարհին, որն էլ իրավապահները փնտրում են: Ի դեպ, մեզ Գյումրիից հասած լուրերի համաձայն՝ իրավապահները միջնորդություն են ներկայացրել դատարան, Գյումրիի քաղաքի որոշ հատվածների տեսախցիկները առգրավվելու համար, ինչը ցույց կտա սպանություն կատարողի՝ Գյումրիի քաղաքում կատարած գործողությունները եւ տեղաշարժը, թե ուր է գնացել եւ ինչ է արել:

Հիշեցնենք,որ 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին, Գյումրի քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հագուստի սրահում հայտնաբերվել էր կնոջ դի: հագուստի սրահի հատակին հայտնաբերվել էր Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու դիակը: Սպանված կինը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մայրն էր՝ Անահիտ Եսայանը։ Ի դեպ, սպանված կնոջ որդին՝ Կարեն Եսայանը, սպանվել էր 8 տարի առաջ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1971թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով և տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Ք.Մ.




Լրահոս