Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 30-ին ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնին:
Լրատվամիջոցնը հայտնել է, որ Բայդենը ցանկանում է զրուցել Պուտինի հետ, «քանի որ կարծում է, որ Ռուսաստանի հետ հարցում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը»: