
Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: