ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկուշաբթի օրվանից մենք բոլորս աշխատանքի ենք. Նիկոլ Փաշինյանն ամփոփեց տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այս տարվա վերջին նիստն է մեկնարկել: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար՝ ասելով, թե այս թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր եւ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի ՀՀ-ում եւ նրա շուրջ իրավիճակը կարողանան պահել կառավարելի: Նա նաեւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը:

«2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որ լինի վերելքի եւ վերածննդի տարի: Պարզ է, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, սակայն պետք է փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս