ՔՊ-ն խոստումներ է տվել, որ իր թեկնածուին ընտրեն. ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլորին խոստումներ է տվել, ճնշումներ են եղել։ Այս մասին Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը:

Հիշեցնենք՝ Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է։ Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

 




Լրահոս