Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է կատարել փոփոխություն ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական տվյալներով անձնագրի, այն է՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներում:

ՀՀ կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ ունեցող և նույնականացման քարտի համար դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է`10 տարի վավերականության ժամկետով:

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով այս որոշումը, նշեց, որ այս քայլով փորձում են շարժվել տեխնոլոգիական լուծումներին, ժամանակակից պահանջներին համընթաց: Նա նկատեց, որ այսօր ՀՀ քաղաքացիների կողմից օգտագործվող անձանգրերը վաղուց զարգացած երկրներում չեն օգտագործվում:




Լրահոս