
ՀՀ զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել) հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՊՆ քննչական ծառայությունից։