
Դեկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, առողջացել է 211 պացիենտ: Մահերի թիվը 4 է: Կատարվել է 7578 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 930 դեպք, որոնցից 331 559-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7972 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:
Ընդհանուր կատարվել է 2 568 448 թեստավորում: