Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։
Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն են հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Դանիայի թագուհի Մարգարետ Երկրորդը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը և այլք: