Հունաստանը կրկին թարմացրել է կորոնավիրուսի դեպքերի հակառեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում հինգերորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսային վարակների առավելագույն թիվը՝ մեկ օրում հաստատտվել է 40․ 560 դեպք, ուրբաթ օրը հայտնել է հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը։

Նախորդ օրն արձանագրվել է 35․580 դեպք։

Օրվա ընթացքում մահացել է 76 մարդ։ մոտ 10,7 միլիոն բնակչությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է գրեթե 1,21 միլիոնի։

Ռեկորդային աճը պայմանավորված է omicron շտամով, այս մասին ավելի վաղ հայտնել էր Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեվրիսը: Կորոնավիրուսի արագ տարածման պատճառով Հունաստանի իշխանությունները դեկտեմբերի 30-ից մի շարք նոր սահմանափակումներ են կիրառել։




Լրահոս