
Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։
Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին:
Արոնյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հաղորդում է ArmSport.am-ը։