
12 ամյա աշակերտուհին, ով ստիպված էր խնամել իր փոքր եղբայրներին եւ քույրերին, չի կարողացել դիմանալ տնային գերությանն ու հոգսերին եւ ինքնասպան է եղել,-գրում է Lifenews -ը:Նա խնամել է 4 փոքր եղբայրներին եւ քույրերին այն ժամանակ, երբ մայրն աշխատել է:Հայրը լքել էր նրանց, իսկ որեւէ այլ օգնություն սոցիալապես անապահով ընտանիքը չէր ստանում: Այս դեպքից հետո անչափահասների գործերով կոմիտեի ներկայացուցչի խոսքով` ամենայն հավանականությամբ մայրը կզրկվի ծնողական իրավունքներից: Աղջկա մահվանից հետո հայտնվել է ընտանիքը լքաց հայրը, ով ստիպված կլինի ապացուցել փոքրիկների խնամակալության համար իր իրավունքները: