Անսասան և անվտանգ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները․ Թագուհի Թովմասյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցացնցի իր էջում շնորհավորել է գալիք ԱՄանորն ու Սուրբ Ծնունդը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը։
Թող խաղաղության, առողջության ու ողջամտության տարի լինի, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին, անսասան և անվտանգ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները, ուժ և կորով մեր զինվորներին։

Մեր պետության գոյության գրավականը միշտ եղել է և կա ընտանիքը, որտեղ սերմանվում է հայրենսաիրությունը, և փոխանցվում են ազգային ավանդույթները։ Մենք պարտավոր ենք ամուր պահել այդ կառույցը և ապահովել մեր երեխաների լուսավոր ու խաղաղ ապագան»։




Լրահոս