
Հունվարի 1-ին` ժամը 20:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 117 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած «Lada 2112» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել է ավտոմեքենան։