
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 26.976 նոր դեպք, ամբողջ ընթացքում ապաքինվել է 9 524 039 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Մեկ օրում գրանցվել է մահվան 811 դեպք:
Համավարակի ընթացքում Ռուսաստանում մահացել է 310 518 մարդ: