Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և հաստատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման տրամադրվածությունը: Այս մասին տեղեկացրին Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածությունների մշակման վերաբերյալ հայտնի առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը»,- ասված է Կրեմլի կայքում տարածած հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։




Լրահոս