
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառյության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 4-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, աճյունը ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Երեւանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը: Ըստ նախանական վարկածի նա սրտի կաթված է ստացել։