Զելենսկին Բայդենի հետ քննարկել Է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 2-ին Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել Է մոտ օրերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձր եմ գնահատում մոտ օ՛րերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստ անցկացնելու՝ մեր առաջարկության պաշտպանությունը Միացյալ Նահանգների կողմից»,- մեջբերում Է Զելենսկու խոսքը նրա գրասենյակի մամուլի ծառայությունը: Երկու ղեկավարների բանակցությունների հանգուցային թեման, Ուկրաինայի նախագահի գրասենյակի տեղեկատվությամբ, դարձել Է «իրադրությունն Ուկրաինայի արեւելքւմ եւ սահմաններին»: «Վլադիմիր Զելենսկին ողջունել Է ԱՄՆ-ի ակտիվ դերը դրա կարգավորման հարցում՝ նշելով 2022 թվականի հունվարին պլանավորված միջազգային-իրավական միջոցառումների կարեւորությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս