Գ. Մելիքյան. Իշխանական կոալիցիայից դուրս գալու հայտ որեւէ կուսակցություն չի ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր եւ  կշարունակվեն քննարկվել նաեւ  հաջորդ նիստում,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը: “Երբ քննարկվում են ներկուսակցական խնդիրներ, անդրադարձ լինում են բոլոր հարցերին: Գոյություն ունի կոալիցիոն հուշագիր, որը գործում է, եւ մինչ օրս կոալիցիայից դուրս գալու հայտ որեւէ կուսակցություն չի ներկայացրել”,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը:Միաժամանակ` նա նկատեց, որ որևէ քաղաքական կոալիցիա հավերժ չէ, եւ ցանկացած խնդիր քննարկվում է կոալիցիայի նիստում:ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը ողջունեց ՀԱԿ-ի այն որոշումը, որ հրաժարվել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից: Ինչ վերաբերում է նոր պահանջին, նա նշեց, որ դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմքը կա, եւ իր կարծիքով` առաջիկայում ՀԱԿ-ը կհրաժարվի նաեւ  այդ պահանջից:Այն հարցին, թե ում կցանկանար իրենց հետ միասին տեսնել քաղաքական դաշտում, Մելիքյանը նշեց, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին: Միաժամանակ` նկատեց, որ եթե ՀԱԿ-ը ակտիվ աշխատի, հնարավոր է, որ անցնի:




Լրահոս