Ծնողին հնարավորություն կտրվի ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը. փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիկիզարանների շահագործման մասին ՀՀ օրենքում լրացում կկատարվի։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ծնողին հնարավորություն կտրվի ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին կիզել` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում:

Ըստ առողջապահության նախարարության՝ հաշվի առնելով մեռելածինների տարեկան քանակը (2016-2020թթ. տատանվել է 450-700 միջակայքում), հուղարկավորության ֆինանսական բեռը և հողահատկացման հետ կապված խնդիրները, հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքում նպատակահարմար չէ համայնքի ղեկավարի կողմից կազմակերպել մեռելածնի հուղարկավորությունը հողին հանձնելու միջոցով:

Օրինակ, Ռուսաստանում մեռելածինների աճյունները հուղարկավորվում են կամ դիակիզվում դիակիզարաններում, պահպանվում մեկ տարի, և եթե այդ ընթացքում ևս ծնողները մոխիրը չեն պահանջում, թաղվում ընդհանուր գերեզմանոցում: Իսկ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը։

Այս պատճառով, նախագծով առաջարկվում է մեռելածնի դին կիզել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում, ինչպես դա փաստացի արվում է այսօր:

Ս․Հ․




Լրահոս