Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 21 ապօրինի ձկնորսական ցանց։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։ Ցանցերն առգրավվել են։ Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: